«Ժողովուրդ». Ի՞նչ փոփոխություններ կլինեն Ընտրական օրենսգրքում. բանավեճը կսահմանվի օրենքով


10:50 , 6 սեպտեմբեր, 2019

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը լծված է Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխության հետ կապված աշխատանքային խումբ ձևավորելու գործին:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հնարավոր կատարվելիք փոփոխություններից: Մասնավորապես, նախատեսվում է անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի, իջեցնել ընտրվելու համար նվազագույն շեմը և ընտրագրավը:

Վերջին երկու փոփոխությունների հետ կապված` իշխանության ներսում դեռ վերջնական որոշում չկա, և փոփոխության չափը պարզ կդառնա քննարկումներից հետո: Ուշագրավն այն է, որ նոր Ընտրական օրենսգրքում բանավեճը կսահմանվի օրենքով, և կպարտադրվի, որ նախընտրական բանավեճերը տեղի ունենան միայն կուսակցությունների ղեկավարների մակարդակով: Հավելենք, որ մոտ օրերս պարզ կդառնա հանձնաժողովի կազմն ու աշխատակարգը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: