Էս քայլի հետևանքը մեծ արյունն է…


10:52 , 6 սեպտեմբեր, 2019

Նիկոլի վարկանիշի լավագույն ցուցիչն իր հանդիպումներն են: Երբ որ 70% քվե ստացած մարդը հանդիպում է 1% քվե ստացած ահաբեկչական խմբավորմանը, դա նշանակում է, որ, փաստացի, վարկանիշն էդ երկուսի մեջտեղներն ա: Առավել վտանգավորն էն փաստն ա, որ միջին կարգի ավտարիտետը Ծռերից ավելի մեծ, ավելի կարգապահ ու ավելի վճռական բանակ ունի, էլ չեմ ասում ավտարիտետների փոքրիկ խմբակը: Ու երբ որ դու լեգիտիմացնում ես Ծռերի ներկայությունը քաղաքական կյանքում, դա անխուսափելիորեն լեգիտիմացնելու է այլ հանցագործների ներկայությունը: Սա ևս մեկ օրինաչափություն է, որը էս պրիդուրոկը չի հասկանում:

Ցանկացած քայլ ունի հետևանք... Էս քայլի հետևանքը մեծ արյունն է: Շատ ավելի մեծ արյուն, քան այն արյունը, որը պիտի թափվեր Ամուլսարը աշխատեցնելու համար: