Ռուս նկարչուհին ստեղծել է տիկնիկ, որը կրկնօրինակն է Սանդրո Բոտիչելիի Վեներայի (Photo)


10:05 , 6 սեպտեմբեր, 2019

Սանդրո Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» նկարը համարվում է բոլոր ժամանակների ամենաճանաչված նկարներից մեկը։ Այն, գտնվելով Իտալիայի, մասնավորապես՝ Ֆլորենցիայի «Ուֆիցի» թանգարանում, ամեն տարի իր շուրջն է հավաքում հազարավոր զբոսաշրջիկների։ 

Նկարի հանդեպ հետաքրքրությունն այնքան մեծ է, որ տարբեր ժամանակներում այս նկարի հետ կապված ստեղծվում են մեմեր, նոր միքսված արտանկարներ, գրենական պիտույքներ, շապիկներ ու, պարզվում է, անգամ տիկնիկներ։ 

Այսպես՝ ռուս նկարչուհի Աննա Կազլովան աննախադեպ հետաքրքիր մի տիկնիկ է ստեղծել, որը, կարծես, Բոտիչելիի Վեներայի հենց կրկնօրինակը լինի։ Տիկնիկն առանձնանում է իր շքեղ վարսերով ու կենդանացած հայացքով։

Առաջարկում ենք ծանոթանալ տիկնիկի նկարներին ու ինքնուրույն եզրակացություններ անել։