Վերջ տվեք կորցնելու ձեր սովորությանը՝ նոր սարքի միջոցով. ՏԵՍԱՆՅՈՒԹ


17:50 , 29 հունիս, 2013

Նոր սարք, այն մարդկանց համար, ովքեր հաճախ են իրենց իրերը կորցնում: Փոքրիկ սալիկը կարող է փակցվել ցանկացած առարկայի: Սարքը նախատեսված է iPhone 4S, iPhone 5, iPad Mini, iPad 3 և 4-րդ սերնդի ու iPod 5-ի համար: Հաղորդում է Daily Mail-ը:

Այն Bluetooth-ով հեռախոսին միանում է համապատասխան ծրագրի միջոցով:

Սարքը հնարավորություն է տալիս գտնել իրը հեռախոսից մինչև 45 մետր հեռավորության վրա:

Սակայն, եթե իրը գտնվում է ավելի մեծ հեռավորության վրա, սարքը կարողանում է այլ հեռախոսների միջոցով, որոնք ունեն սարքի համար նախատեսված ծրագիր, գտնել իրը և ազդանշան ուղարկել առարկայի տիրոջ խեռախոսին: Այն հիշում է նաև, թե վերջին անգամ իրը որտեղ է գտնվել:

Սարքը, որի վաճառքը նախատեսված է ձմռանը, կարժենա 18.95 դոլար: