Բրիտանացի հանրահայտ մոդել Դեմի Ռոուզը, որին բրիտանական Քարդաշյան են անվանում փարթամ կառուցվածքի պատճառով, նկարահանվել է «սեքսուալ անդրոիդի» կերպարով: Գայթակղիչ լուսանկարներն աստղը հրապարակել է Instagram-ի իր էջում:
Նկարներում Ռոուզը կեցվածք է ընդունել մետաղ հիշեցնող արծաթագույն նյութից պատրաստված կորսետով: Հանդերձանքը ստեղծվել է իրար միացված առանձին սալիկներից, որոնք կորսետի վրա նկար են ձևավորում:
Աստղի կերպարը լրացրել է պարանոցի հսկայական օղակաձև զարդը, որը կրում են որոշ հնագույն ցեղեր, և նույն նյութից կեղծամը:
Աստղը նաև կրում է «երկաթե» թևեր, կրակի պատկերով ցանցավոր զուգագուլպաներ և երկարաճիտք կոշիկներ:
Ռոուզը կեցվածք է ընդունել ոչ պակաս անսովոր հսկա տուրբինով ավտոմեքենայում: