Բրեդ Փիթն ասել է, որ Անջելինա Ջոլիի հետ բաժանությունից հետո երկար ժամանակ ալկոհոլից կախվածություն է ունեցել


21:30 , 5 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Հոլիվուդյան հանրաճանաչ դերասան, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր Բրեդ Փիթն անկեղծացել է՝ ասելով, որ նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ բաժանությունից հետո երկար ժամանակ ալկոհոլից կախվածություն է ունեցել։ Փիթն այդ մասին պատմել է The New York Times թերթին տված հարցազրույցում։ 

Մեկուկես տարի շարունակ 55-ամյա դերասանն այցելել է ալկոհոլից կախվածություն ունեցող անանուն անձանց խումբ։ Բրեդ Փիթը հաստատել է, որ հենց այս այցելություններն են իրեն օգնել հաղթահարել կախվածությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ