«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առնվազն 10 տարի ՀՀ-ին պտտեցնել մեկ դատական սագայի շուրջ, բայց ես չեմ պատրաստվում մասնակցել այդ շրջիկ կրկեսին»․ Կարպիս Փաշոյան


17:32 , 5 սեպտեմբեր, 2019

Ինչպես հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առվազն տասը տարի Հայաստանին պտտեցնել ընդամենը մեկ դատական սագայի շուրջը՝ դարձնելով դա պետության թիվ մեկ մարտահրավերը։
Ինչ վերաբերում է ինձ, ապա ես չեմ պատրաստվում մասնակցել այդ շրջիկ կրկեսին, դառնալ պրոպագանդիստ ու առավոտից գիշեր Քոչարյան հայհոյել։

Կարծում եմ՝ Քոչարյանը պետք է պատասխանատվություն կրի իր արարքների համար, բայց նաև համոզված եմ, որ դա երկրորդական խնդիր է, քանի որ մեր պետության առջև շատ ավելի կարևոր մարտահրավերներ են ծառացած։

Վստահ եմ նաև, որ հանրային ուշադրության և ողջ ռեսուրսի գերկենտրոնացումը ընդամենը մեկ դատական գործընթացի վրա պարզապես ժամանակի և միջոցների անօգուտ մսխում է։

Ինչ-որ մի օր մենք արթնանալու ենք թմրեցված իրականությունից՝ հասկանալով, որ պետություն կառուցելու փոխարեն ընդամենը Քոչարյան ենք շինել։