Մանկավարժական համալսարանը, չնայած նախարարի հորդորին, չի զեղչել կարկուտից տուժած մրգաշատցու ուսման վարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ


17:05 , 29 հունիս, 2013

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը մերժել է զեղչել Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ Ադմինա Մարգարյանի ուսման վարձը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ուսանողուհու տատիկը՝ Ադմինա Գևորգյանը։
Նշենք, որ Կառավարության որոշմամբ ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ պետական բուհերի ռեկտորներին շրջաբերական էր ուղարկել՝ առաջարկելով առավելագույն չափով զեղչել 2013թ-ի մայիսի 12-ին կարկուտից տուժած Արմավիրի մարզի 26 համայնքների, ուսանողների ուսման վարձերը։ Շրջաբերականին կից ներկայացված ցանկում նշված է նաև Մրգաշատ գյուղի անունը։
Տիկին Ադմինան պատմեց, որ իր թոռնուհին դեկանատ է ներկայացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն պատասխան է ստացել, որ իրեն զեղչ չի հասնում։

«Ասել են, որ միայն հեռակա սովորողներին են զեղչում»...

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ