Ֆրանսիայում դատարանն աքաղաղ Մորիսին թույլատրել է ծուղրուղու կանչել վաղ առավոտյան


17:18 , 5 սեպտեմբեր, 2019

Ֆրանսիայի Ռոշֆորի կումունայի դատարանը մերժել է թոշակառուների հայցը Մորիս աքաղաղի տիրուհու դեմ, որն առավոտյան չափազանց վաղ է սկսում ծուղրուղու կանչել՝ դրանով իսկ թռչնին թույլ տալով ամբողջ շրջանին ավետել նոր օրվա գալուստը: «Արդարադատությունն աքաղաղ Մորիսին թույլ է տվել շարունակել կանչել,… մերժելով հարեւանների հայցը, որոնք նրան մեղադրում են առավոտյան վաղ զարթեցումների մեջ»,- սեպտեմբերի 5-ին հայտնել է France Info պորտալը:

Ծովափնյա Շարանտի դեպարտամենտում ապրող աքաղաղ Մորիսի շուրջ իրադարձությունները շարունակում են զարգանալ ոչ մեկ տարի:

Մորիս անունով աքաղաղին եւ նրա տիրուհի Կորին Ֆեսոյին դատի են տվել կնոջ տարեց հարեւանները՝ Բիրոն ամուսնական զույգը, որին խանգարում են թռչնի վաղ կանչերը: Հայցվորների փաստաբանը պահանջում է փոխհատուցում հազար եվրոյի չափով, որը կփոխանցվի ծովում զոհված նավաստիների օգնությանը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: