Եվս 11 արտիստուհիներ Պլասիդո Դոմինգոյին մեղադրեցին ոտնձգությունների մեջ


16:47 , 5 սեպտեմբեր, 2019

Նոր մեղադրողները պատմել են իսպանական օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի կողմից սեռական ոտնձգությունների մասին, հայտնում է Associated Press-ը:

Երգչուհի Անջելա Թյորներ Ուիլսոնը և 10 անանուն արտիստուհիներ արձագանքել են օգոստոսի 13-ին հրապարակված հրապարակմանը, որում ներկայացվել են Պլասիդո Դոմինգոյի սեռական հետապնդումներից տուժած տասը կանանց վկայությունները:

Կանանցից մեկի ղեկավարությունը չի թաքցրել այն փաստը, որ նրանք ձգտել են երիտասարդ կանանց չուղարկել Դոմինգոյի հանդերձարան, քանի որ երգիչը մոտենում էր նրանց, գրկում, համբուրում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիեննայի օպերան չի հետաձգի ոտնձգությունների մեջ մեղադրվող Դոմինգոյի համերգները: