Թուրքիայում հայերին վիրավորելով «հայ գյավուր» անվանած թուրքը կկանգնի դատարանի առաջ


16:55 , 29 հունիս, 2013

Թուրքիայում նվաստացնելու նպատակով անձին «հայ» անվանելն առաջին անգամ դատական վիճարկման առարկա է դարձել։ Հայկական ծագմամբ հորն ու որդուն «հայ գյավուրներ» անվանած թուրքի դեմ գործ է հարուցվել։

Ինչպես տեղեկացնում է Time Turk-ը, Ստամբուլի գլխավոր դատախազությունը երկու թուրքի դեմ գործ է հարուցել «վիրավորելու, նվաստացնելու և սպառնալու» մեղադրանքով։

Հայկական ծագմամբ Թուրքիայի քաղաքացիներ Լևոն Բալըջըօղլուն և նրա որդին՝ Արթուն Բալջըօղլուին «հայ գյավուրներ» ասած Յուսուֆ Փոլաթին ազատազրկում է սպառնում, եթե դատարանը մեղավոր ճանաչի նրան։

Եթե դատարանը նրան պատժելու որոշում կայացնի, ապա Փոլաթը կդառնա առաջին թուրքը, ով կպատժվի «հայ» բառը վիրավորական իմաստով օգտագործելու համար։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ