ՄԻԵԴ-ը հօգուտ 13 ադրբեջանցի ակտիվիստի որոշում է կայացրել ընդդեմ Ադրբեջանի


14:40 , 5 սեպտեմբեր, 2019

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր Ադրբեջանից ստացված 15 բողոքի հիման վրա որոշում է կայացրել, ըստ որի Ադրբեջանը 13 քաղաքական և հասարակական ակտիվիստի պարտավորվում է տարբեր գործերով 5-11 հազար եվրո փոխհատուցում վճարել, գրում է «Թուրան» լրատվական գործակալությունը: 

Բողոքները վերաբերել են ակտիվիստների խոսքի ազատության, կտտանքների բացառման, արդար դատաքննության և այլ իրավունքների ոտնահարումներին, ինչպես նաև 2006-2015թթ. խաղաղ հավաքներին մասնակցելու համար նշանակված վարչական տույժերին և կալանքներին: