Կենսաթոշակառուների բողոքների հիման վրա՝ Բաթոյանը դիմել է «Հայփոստի» տնօրենին


14:20 , 5 սեպտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է․

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանին՝ խնդրելով ուսումնասիրել քաղաքացիների կողմից ստացված մի շարք բողոքները և համապատասխան լուծում տալ դրանց:

Նախարարությունից մասնրամասնում են, բանն այն է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է ստանալ բողոքներ այն մասին, որ «Հայփոստի» աշխատակիցները քաղաքացիների կենսաթոշակից գումար են պահում կամ առաջարկում են գնել ինչ-որ ապրանքներ: Բացի այդ, ներկայացվել է տեղեկատվություն նաև այն մասին, որ կենսաթոշակ բաժանելիս չեն պահպանվում անձնական տվյալների գաղտնիությունը (օրինակ` Հայփոստի աշխատակիցը կենսաթոշակը բաժանելու նպատակով կենսաթոշակառուներին հրավիրում է գյուղի հավաքատեղի և բոլորի ներկայությամբ վճարում է կենսաթոշակը):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ