Նորվեգիայում նավթային բում է կանխատեսվում հսկա հանքավայրի շահագործման շնորհիվ


14:00 , 5 սեպտեմբեր, 2019

Նորվեգիայում 2020-ին նավթի արդյունահանման բում է սպասվում վերջին 40 տարվա ընթացքում, կապված Հյուսիսային ծովում հսկա Johan Sverdrup հանքավայրի շահագործման հետ, գրում է Bloomberg-ը:

2010-ին բացված Johan Sverdrup-ը Հյուսիսային ծովում երբևէ հայտնաբերված հինգ խոշոր ծովային հանքավայրերից մեկն է, որի պաշարները 2.7 միլիարդ բարել են գնահատվում, հաղորդում է S&P Global-ը:

Հանքից արդյունահանվող հումքը կսկսեն բեռնել լցանավերն արդեն այս տարվա հոկտեմբերին: Johan Sverdrup-ի շնորհիվ Նորվեգիայում նավթի արդյունահանումը կբարձրանա ամենաբարձր մակարդակին 1980-ականներից ի վեր, գրում է գործակալությունը: