16:22 , 29 հունիս, 2013Շվեյցարական մասնավոր ընկերությանը պատկանող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Տիչինոյում, հաղորդում է Rosbalt-ը:
Heli TV ընկերության ուղղաթիռը, որը սարքեր է տեղափոխել, վայրէջք կատարելիս սկսել է պտտվել և վայր է ընկել:
Ավիավթարի հետևանքով զոհվել է օդաչուն և երեք ուղևոր: Վթարի պատճառները պարզվում են: