«Ցավն անցնում է, իսկ գեղեցկությունն ապրում է հավերժ»․ Ռենուարի հանճարեղ պատասխանն ընկերոջը


10:30 , 5 սեպտեմբեր, 2019

Օգյուստ Ռենուարն աշխարհի ամենահայտնի նկարիչներից մեկն է, ով առանձնանում էր հատկապես նրանով, որ մինչև վերջին շունչը չէր կարողանում թողնել իր վրձինն ու պարզապես վայելել վերջին օրերը: 

Ռենուարի հետ կապված կա մի հետաքրքրական պատմություն: Ասում են՝ երբ Ռենուարն արդեն ընկղմվել էր ծերության մեջ ու զգում էր նրա ողջ ծանրությունը, նրա ձեռքերն անասելի սկսում են դողալ, ու վրձին բռնելը նրա համար սովորականից մի քանի անգամ ցավոտ է դառնում: 

Այդ ժամանակ նրան այցելում է նրա ընկերներից մեկը, ով այնքան էր մտահոգված Ռենուարի առողջությամբ, որ պարզապես չէր կարող անտարբեր անցնել նկարչությամբ իրեն ավելի ուժասպառ անող ընկերոջ ճակատագրի կողքով: 

Տեսնելով Ռենուարի՝ վրձինից դողացող ձեռքերը՝ նա հարցնում է

Ռենուար, ընկերս, ինչո՞ւ չես թողնում նկարչությունը: Դու այն տարիքում ես, որ դա միայն բարդացնում է քո կյանքը, վատթարացնում առողջությունդ: Ի վերջո, այն առողջական վիճակում ես, որ վրձնի ամեն հպումից ձեռքերդ մահացու ցավում են: 

Ռենուարը շրջվում է դեպի ընկերն ու պատասխանում

Գուցե իմ ձեռքերը ցավում են, ու, այո՛, ինձ համար դժվար է ամեն անգամ վրձնին կպչելը, բայց ես գիտեմ մի պարզ ճշմարտություն ցավն անցնում է, իսկ գեղեցկությունը, որ ծնվում է այդ ցավից, կապրի հավերժ:

Տասնամյակներ անց Ռենուարն ուղղակի հաստատեց իր խոսքերը, որովհետև մարդկությունը հազվադեպ է հիշում նրա հիվանդության ու ցավող ձեռքերի մասին, բայց արի ու տես, որ նրա նկարները համարվում են աշխարհի ամենաթանկարժեք նկարներից, ու դրանք հպարտությամբ զարդարում են աշխարհի ամենահայտնի թանգարանները: