Ժողովուրդը կընտրի Ռուսաստանը


16:13 , 29 հունիս, 2013

Հերթական անգամ զարմանում եմ պետականության (հենց պետականության և ոչ թե պետության) կարևորագոյն հարցերը ժողովրդի ուսերին գցելու ոմանց մտածելակերպից, որը իրենք անվանում են ժողովրդավարական մոտեցում: Խոսքը Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք կողմնորոշման մասին է: Պարզ չէ՞, որ ՌԴ-ում հսկայական սփյուռք՝ հարազատներ ունեցող հայաստանյան ազգաբնակչությունը, որը նաև պարզապես իր ֆիզիկական գոյությունն է պահպանում այդտեղից եկող ֆինանսներով, ընտրելու է հենց Հյուսիսը: Թե՞ կասկածի տեղիք տվող որևէ բան կա, որ ես չգիտեմ, հը՞…