Սայաթ-Նովա գյուղում հրդեհ է բռնկվել


23:45 , 4 սեպտեմբեր, 2019

Սեպտեմբերի 4-ին, ժամը 19:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել՝ 20:29-ին:

Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 40 քմ: