Ֆրանսիայում Թութանհամոնի գանձերի ցուցադրությունն այցելության ռեկորդ է սահմանել


22:30 , 4 սեպտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է․

Փարիզում բացված հին եգիպտական փարավոն Թութանհամոնի գանձերին նվիրված ցուցահանդեսն ավելի քան 1,3 միլիոն մարդ է այցելել՝ դարձնելով այն երկրում ամենաշատ այցելու ունեցած ցուցադրությունը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է Figaro.fr-ն։

Ցուցադրությունը նվիրված է Թութանհամոնի դամբարանի բացման հարյուրամյակին, գործում է  Գրանդ-ալ ցուցադրության կենտրոնում։ Քանի դեռ  այցելուների մեծ հոսք կա,  ցուցադրությունը երկարաձգվել է մեկ շաբաթով՝ մինչև սեպտեմբերի 22-ը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ