Բուլղարացի լրագրողը հետաքննություն է անցկացրել Ադրբեջանին պատկանող Silk Way Airlines-ի վերաբերյալ


23:10 , 4 սեպտեմբեր, 2019

Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայթանջիևան մեծ լրագրողական հետաքննություն է իրականացրել և պարզել է, որ Ադրբեջանին պատկանող Silk Way Airlines ավիաընկերությունը մասնակցել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի և Եմենի գրոհայիններին զենք-զինամթերքի գաղտնի մատակարարմանը: Տվյալ ավիաընկերությունը, ըստ նախորդ հետաքննությունների, Ալիեւի ընտանեկան բիզնես-կայսրության մասն է եւ նախկինում նույնպես հայտնվել է միջազգային սկանդալների էպիկենտրոնիւմ։ Ըստ հրապարակումների՝ այն բազմամիլիոն կոնտրակներ է ստանում ԱՄՆ ռազմական շրջանակներից։

Հ.Գ. Էն «ազգընտիրներին» ասեք, որ հենց ավարտեն Սահմանադրական դատարանի մասին մաղձի արտազատման ներֆրակցիոն առաջնությունը, սկսեն նման հարցերով զբաղվել։