Կաթնամթերքի, պանրի, ձվի գները մեկ տարում աճել են 3.2% -ով


22:10 , 4 սեպտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է․


Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019թ. օգոստոսին 2018թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.2% գնաճ, իսկ 2019թ. հուլիսի համեմատ՝ 0.8% գնանկում: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ձվի գինը 2019թ. օգոստոսին 2018թ. օգոստոսի համեմատ աճել է 28.0%-ով, իսկ 2019թ. հուլիսի համեմատ գրանցվել է 2.4% գնանկում:

Յուղեր և ճարպեր ապրանքախմբում  էլ 2019թ. օգոստոսին 2018թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 5.0%, իսկ 2019թ. հուլիսի համեմատ՝ 0.7% գնանկում:

Ըստ վիճակագրության՝ օգոստոսին հուլիսի համեմատ ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.1%-ով, իսկ հացաբուլկեղենի և ձավարեղենի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ