Նելսոն Մանդելայի կտակը A4 թղթի վրա է տեղավորվել. նա խնդրում է հուղարկավորել իրեն իր նախնիների հողում


15:49 , 29 հունիս, 2013

Նելսեն Մանդելան կտակ է գրել, որը տեղավորվել է A4 ֆորմատի թղթի մեկ էջի վրա: Դրանում նա մասնավորապես խնդրում է, որ իր մահանալուց հետո իրեն հուղարկավորեն իր նախնիների հողում՝ հեռավոր ու լեռնոտ Քունու տեղանքում:
ՀԱՀ 94-ամյա նախկին նախագահը շարունակում է գտնվել կայուն կրիտիկական վիճակում՝ Պրետորիայի հիվանդանոցում, որտեղ նա արդեն 21 օր է բուժում է անցնում թոքերի բորբոքումից:

Դեռ 1996 թվականին, երբ նա դեռ նախագահ էր, նա կազմել էր կտակ, որտեղ խնդրում էր, որ իր մահանալու դեպքում իրեն հուղարկավորեն Արևելյան ծովածոցի մոտ գտնվող իր գյուղի մոտ և համեստ թաղման արարողություն կազմակերպել:

Burial wishes: Former South African leader Nelson Mandela reportedly drew up a will on a piece of A4 paper asking to be buried in his ancestral homelandՆա հայտարարել է, որ թեև ինքը շատ երջանիկ կլիներ, որպեսզի բուն հուղարկավորության արարողությունը կայանար Պրետորիայում, բայց ուզում է, որ իր աճյունը հողին հանձնեն իր ընտանեկան գերեզմանոցում, իսկ նրա գերեզմանի վրա դրվի մի պարզ ու անշուք գերեզմանաքար:

«The South African Mail» և «Guardian» թերթերը հաղորդում են, որ մանդելայի ընտանիքի վաղեմի ընկերն ասել է. «Նա երբեք շատ չի մտածել մահանալու մասին, բայց նա երբեք չի ուզեցել, որ իր հուղարկավորությունը ճոխ լինի»:

Չնայած նրան, որ Մանդելան դարձավ միլիոնատեր իր «Երկար ճանապարհ դեպի ազատություն» գրքի շնորհիվ, նրա ողջ կտակը տեղավորվել է մեկ էջի վրա:

Homeland: Mr Mandela asked to be buried under a smile stone marker on a remote hillside in QunuՄանդելայի հարազատ գյուղը 
Wishes: South African President Nelson Mandela՛s house in Qunu. According to family friend the anti-apartiied leader ՛never wanted anything fancy՛
Women prepare food on an open fire ahead of a wedding taking place on Saturday near former South African President Nelson Mandela՛s house in QunuՀամաձայն ՀԱՀ ազգային հեռարձակող SABC-ի` Մանդելայի հուղարկավորության վայրի հարցը բերել է կոնֆլիկտի՝ նրա ընտանիքում: Մանդելայի ավագ դուստրը՝ Մակազիվեն, և Մանդելայի ընտանիքի 15 այլ անդամներ դիմել են դատարան՝ պահանջելով, որպեսզի Մանդելայի թոռը վերադարձնի Մանդելայի երեխաներից երեքի աճյունները Քունու գյուղում գտնվող իրենց գերեզմանոցները: 

Մանդելայի թոռը՝ Մանդլա Մանդելան, էքսգումացիա էր կատաերել և տեղափոխել էր Մանդելայի մահացած երեք երեխաների աճյունները Քունուից 13 մղոն հեռավորության վրա գտնվող Մվեզո գյուղը, որտեղ նա պլանավորում է Մանդելաների անվան վանք կառուցել, ինչպես նաև հյուրանոց ու մարզադաշտ:

Makaziwe Mandela, daugther of Nelson Mandela, arrives at the Medi Clinic Heart Hospital in Pretoria
Mandla Mandela, grandson of former South African president Nelson Mandela

Նելսոն Մանեդելան թոշակի անցնելուց հետո իր համար տուն կառուցեց իր նախնյաց Քունու գյուղում և այնտեղ էր բնակվում, մինչև ստիպված եղավ պարբերաբար հիվանդանոոցում բուժում ստանալ՝ անցած տարեվերջից:

Ապարտեիդի դեմ պայքարի առաջնորդը 2005 թվականին ներկա էր իր որդու հուղարկավորությանը՝ Քունու գյուղում, և ոչ ոքի համար նորություն չէր, որ Մանդելան ինքն էլ կուզի այնտեղ թաղվել: Սակայն Մանդելայի ավագ թոռը ինքնակամ էքսգումացիա իրականացրեց և Մանդելայի երեք զավակների աճյունները տեղափոխեց Մվեզո գյուղ, որը հանդիսանում է Նելսոն Մանդելայի ծննդավայրը, և որի գյուղապետը հենց նույն թոռն է:

Barack Obama and First Lady Michelle Obama pose with South African President Jacob Zuma and his wife Tobeka Madiba Zuma, today. The U.S. President is due to meet with members of Mr Mandela՛s family Այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա առաջին տիկին Միշել Օբաման պետք է հանդիպեն Մանդելայի ընտանիքի անդամներին, բայց չեն այցելի Նելսոն Մանդելային, ով անգիտակից վիճակում գտնվում է հիվանդանոցում:

Սպիտակ Տան պաշտոնական հայտարարությունում ասվում է. «Հարգելով Նելսոն Մանդելայի հանգիստը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների ցանկությունը` նախագահն ու նրա տիկինը չեն այցելի հիվանդանոց»:

Մանդելայի նախկին կինը երեկ հաղորդել է լրագրողներին, որ Նելսոն Մանդելայի առողջական վիճակում որոշակի առաջընթաց կա:

«Ես բժիշկ չեմ, բայց ես կարող եմ ասել, որ կա էական փոփոխություն նրա առողջական վիճակում, եթե համեմատենք այն վիճակի հետ, որ մի քանի օր առաջ էր: Խնդրում եմ մեդիաների ներկայացուցիչներին հասկանալ պահի լրջությունը, ինչպես նաև նրա ընտանիքի զգացմունքները», – ասել է տիկին Մեդիկիզելա-Մանդելան: