Արքայադուստր Դիանայի մորական կողմից նախատատը հայուհի Էլիզա Գևորգյանն էր. Sunday Times


20:30 , 4 սեպտեմբեր, 2019

Կին, որը մեծ հույսով երջանկություն էր փնտրում…

Մարդկանց սրտերի թագուհին, ազգային արքայադուստրը, դարաշրջանի խորհրդանիշը մահացավ 1997 թ., 31 տարեկան հասակում:

Նորությունն այդ ժամանակ սուգ ստեղծեց համաշխարհային հանրության շրջանում: Ասում են՝ Դիանան և նրա սիրեցյալը՝ Դոդի Ալ-Ֆայեդը, ավտովթարի են ենթարկվել, քանի որ վարորդը կորցրել է ղեկավարումը պապարացիներից խուսափել փորձելիս:

Ինչպես լեդի Դիի կյանքը, այդպես էլ նրա մահը լեգենդ դարձավ: Տասնամյակներ տևող հետաքննություններից հետո շարունակվում են նոր տվյալներ ստացվել, իսկ շատ մարդիկ դեռևս չեն հավատում, որ ավտովթարը պատահականություն էր:

««Sunday Times» թերթում 2011 թ. օգոստոսի 7-ին տպագրված «Հայաստան՝ երկիր, որտեղից սկսվել է կյանքը» հոդվածում նշվում է, որ արքայադուստր Դիանան հայկական արմատներ է ունեցել: Այնտեղ հարց է բարձրացվում այն մասին, թե ինչ ընդհանուր բան ունեն Քարդաշյանը, Կասպարովը, Ազնավուրը, Այվազովսկին, Հասմիկ Պապյանն ու արքայադուստր Դիանան: «Առաջին հայացքից արտասովոր թվացող այս հարցը, պարզվում է, իր հիմքերն ունի. այս բոլոր մարդկանց միավորում են հայկական արմատները, իսկ դա նշանակում է, որ նրանք բոլորը հայեր են: Շրջանառվում է կարծիք, որ հայկական ազգային կապերը շատ ամուր են և հրաշքներ են գործում: Հայաստանը միակ օրինակն է այն բանի, որ սփյուռքի բնակչության թիվը գերազանցում է պետության բնակիչների թվին: Հայաստանի բնակչությունը կազմում է 3 միլիոն, իսկ սփյուռքի բնակչության թիվը հասնում է 7 միլիոնի: Արքայադւստր Դիանայի հայկական արմատների մասին վաղուց էին լուրեր պտտվում: Բանն այն է, որ լեդի Դիի նախատատը (մոր կողմից) Հնդկաստանի հայուհիներից էր, ում անունը Էլիզա Գևորգյան էր»,- ասվում է հոդվածում:

Արքայադուստր Դիանան դարձավ մարդկանց սրտերի թագուհին, ինչի մասին էլ երազում էր և նշել էր լրագրողների հետ հարցազրույցում: