Աշխարհի առաջին տիեզերական հյուրանոցը կհայտնվի վեց տարի անց


19:50 , 4 սեպտեմբեր, 2019

Gateway հիմնադրամը (ԱՄՆ) մշակում է աշխարհում առաջին տիեզերական հյուրանոցի ծրագիրը: Տիեզերակայանը, որ կրում է գերմանացի գիտնական Վերներ ֆոն Բրաունի անունը, կկարողանա տեղավորել ավելի քան 400 մարդու: Այս մասին հայտնում է Planeta Today-ը։

Ապագայում կայանը կարող է ընդլայնվել, այնպես որ տեսականորեն հազարավոր տիեզերական զբոսաշրջիկներ կարող են ապրել այնտեղ։ Առաջին փուլերում ուղեծրային հյուրանոցում ապրելը էժան չի լինի, բայց քանի որ զարգանում է տիեզերական մատակարարման տեխնոլոգիան, գինը կնվազի։

Ենթադրվում է, որ Von Braun Space Station հյուրանոցը կբացվի 2025թ.-ին և նախ նախատեսված կլինի ավելի քիչ մարդկանց համար. մոտ 100 մարդ մեկ շաբաթվա ընթացքում կկարողանա այցելել կայարան: Կայանը, ինչպես նշել են The Gateway Foundation-ի ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ նման կլինի հարմարավետ նավի։