Չեխիայում մոր մահից 117 օր անց առողջ աղջիկ է ծնվել


22:15 , 4 սեպտեմբեր, 2019

Երբ ապրիլին ուղղաթիռը գիտակցությունը կորցրած չեխուհուն, որը ծանր ինսուլտ էր տարել, հասցրեց հիվանդանոց, ապրելու նրա շանսերը մեծ չէին, իսկ նրա 15 շաբաթական պտղինը՝ քիչ ավելի էին, հայտնում է Reuters-ը։

Այնուամենայնիվ, օգոստոսի 15-ին, չնայած ամեն ինչին, կեսարյան հատման միջոցով ծնվել է առողջ աղջիկ՝ 2.13 կգ քաշով և 42 սմ հասակով։ Ծնվելու պահին նրա մայրը մահացած էր։

Բրնոյի համալսարանական հիվանդանոցի հայտարարության մեջ նշվում է, որ աղջիկը մահացած մոր արագանդում անցկացրել է 117 օր։ Գործընթացը, որ հղի էր հավանական բարդացումներով, համարվում է ռեկորդային մահացած մոր արհեստական հղիության երկարատևության առումով։

Մայրը մահացած է ճանաչվել հիվանդանոց հասցնելուն պես, որից հետո բժիշկները անհապաղ սկսել են երեխային փրկելու համար պայքարը։

Նրանք արհեստականորեն պահպանել են 27-ամյա կնոջ կյանքը, որի ուղեղը մահացած էր։

Նույնիսկ պարբերաբար շարժել են ոտքերը, որպեսզի քայլելու պատրանք ստեղծեն՝ երեխայի աճին նպաստելու համար։

Հղիության 34-րդ շաբաթում ծննդաբերությունից հետո ամուսնու և ընտանիքի մյուս անդամների ներկայությամբ բուժանձնակազմը անջատել է մոր կենսապահովման համակարգերը և նրան մահանալու հնարավորություն է ընձեռել։