Չինացի ֆերմերը քամու միջոցով աշխատող մեքենա է ստեղծել


20:37 , 19 ապրիլ, 2012

Չինաստանի մայրաքաղաք Պեկինի բնակիչ Տանգ Ժենգպինգը յուրահատուկ մեքենա է ստեղծել, որն աշխատում է քամու շնորհիվ, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը:
Մեքենայի առջևում տեղակայված թափանիվն էներգիա է ստեղծվում, որի շնորհիվ լիցքավորվում են մեքենայի ետնամասի մարտկոցները:
«Մեքենան ժամում կարող է միչև 140կմ արագություն զարգացնել»,- ասել է Տանգը, հավելելով, որ իր ստեղծած մեքենան ավելի լավ է աշխատում քան ցանկացած էլեկտրական մեքենա: