Սելեկտիվ վիճակագրություն՝ վարչապետի կողմից


16:52 , 4 սեպտեմբեր, 2019

Թե ինչու է վարչապետը հանձն առել կատարելու վիճակագրական կոմիտեի մամլո ծառայության գործառույթները, դժվար չէ կռահել, հատկապես, երբ եղած ինֆորմացիայից ծաղկաքաղ են արվում միայն դրական դինամիկա ցույց տվող թվերը: 

Մի կողմ թողնենք հանգամանքը, որ նույնիսկ այդ ծաղկաքաղն այնքան անմշակ է արվում, որ երբեմն վարչապետի ներկայացած «դրական թվերը» գործնականում աճի մասին չեն վկայում:

Կարևորն այստեղ ընտրողական վերաբերմունքն է. վարչապետի ֆեյսբուքյան էջից կարելի է տեղեկանալ, որ մրգային գինիների արտահանումն աճել է 41%-ով (շատ ուրախալի փաստ), բայց այդ էջում չես գտնի որևէ ինֆորմացիա այն մասին, որ սպառողական գներն են տարեսկզբից նախորդ տարվա համեմատ աճել 2,5%-ով:

Երկու ցուցանիշի մասին ինֆորմացիան էլ հաղորդվել է այսօր Վիճակագրական կոմիտեի կողմից: