Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիան ՍԴ-ի առջև․ ուղիղ


14:02 , 4 սեպտեմբեր, 2019
Սահմանադրական դատարանը երեկ քննել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ հարցը:  

ՍԴ-ից երեկ հայտնեցին, որ այսօր հրապարակվելու է հարցի վերաբերյալ որոշումը: Այս պահին դեռ հայտնի չէ, թե ՍԴ-ն երբ կհրապարակի որոշումը, սակայն Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են իրականացնում Սահմանադրական դատարանի բակում: