15:15 , 29 հունիս, 2013Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերթական անգամ հայտարարել է, որ հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի պատրաստվում հեռանալ «արքայական ակումբ»-ից: Պորտուգալացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2015 թվականին:
«Ռոնալդուի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է լինելու դեռևս 2 տարի: Նա երջանիկ է «Ռեալ»-ում և չի պատրաստվում լքել թիմը: Քրիշտիանուն այստեղ կավարտի կարիերան»,- ասել է Պերեսը:
Ավելի վաղ «արքայական ակումբ»-ի նախագահը հայտնել էր, որ 28-ամյա Ռոնալդուի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին կհայտարարվի մինչև առաջիկա մրցաշրջանի մեկնարկը:
Ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից` 2009 թվականին: