Սա Նապոլեոնի կառուցած զինվորական «Հաշմանդամների տունն» է. նա գիտեր՝ ինչ է պետք անել հզոր բանակ և հպարտ հայրենիք ունենալու համար


12:48 , 4 սեպտեմբեր, 2019
Այսօր տեղեկացա, որ ՀՀ առողջապահության նախարարն արհամարհական արտահայտություններ է թույլ տվել ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամ դարձած հայ զինվորների հասցեին: 
Ըստ երևույթին, հաշմանդամի մասին պատկերացումները մեր կառավարությունում ամփոփվում են Զարուհի Բաթոյանով, ով, ինչպես գիտեք, սեքսուալ ժամանցի վայրերի մասին ուղեցույցներ էր հրապարակում և հլու-հնազանդ ծառայում Ջորջ Սորոսին: Ցավում եմ, որ ամեն ինչ այսքան էժանացավ: 
Հ. Գ. Սա Փարիզի ամենաշքեղ շենքերից մեկն է, Ֆրանսիայի զինվորական «Հաշմանդամների տունն է», որը կառուցել է Նապոլեոնը: Նա գիտեր՝ ինչ է պետք անել հզոր բանակ և հպարտ հայրենիք ունենալու համար: