Իրանում 28-ամյա տղամարդն ամուսնացել է 9-ամյա աղջնակի հետ (Video)


10:26 , 4 սեպտեմբեր, 2019
Իրանում լրագրողներն անդրադարձել են հարսանեկան արարողության տեսագրությանը, որում 28-ամյա տղամարդն ամուսնանում է 9-ամյա աղջնակի հետ:

Երբ տեսանյութը տարածվել է սոցկայքերում, երկրի իշխանությունները հանրության ճնշումների ներքո պահանջել են չեղյալ համարել ամուսնությունը: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է լրագրող Բաբակ Թաղվայը:

Լրագրողի տվյալներով՝ տղամարդու անունը Միլադ է, նա Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեջ մտնող աշխարհազորային է և ամուսնության համար թույլտվություն է ստացել տարածքային իսլամական դատարանի կողմից:

Նշենք, որ Իրանում օրենքը թույլ է տալիս աղջիկներին ամուսնանալ 13 տարեկանից, տղաներին՝ 15 տարեկանից: Մինչև 2002թ.-ը երկրում թույլատրվում էր ամուսնություններ կնքել 9-ամյա աղջնակների հետ: