Թրամփը խորհուրդ է տվել Լոնդոնի «սարսափելի և ապիկար» քաղաքապետին չխառնվել իր գործերին


01:00 , 4 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter սոցկայքում պատասխանել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին, որը նրան քննադատել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի 80-րդ տարվան նվիրված միջոցառման նպատակով Լեհաստան ծրագրված իր այցը չեղարկելու համար:

«Լոնդոնի ապիկար քաղաքապետ Սադիկ Խանը վրդովված էր, որ ես երեկ երեկոյան շատ արագ գոլֆի պարտիա եմ խաղացել: Ի տարբերություն ուրիշ քաղաքական գործիչների՝ ես ժամերով գոլֆի համար հարմար խաղադաշտ չեմ փնտրում և շաբաթներով չեմ ճամփորդում այնտեղ հասնելու համար: Ես իմ դաշտերից մեկն եմ գնում, ինչը շատ էժան է: Նախագահ Օբաման դրա համար Հավայան կղզիներ կթռչեր»,- գրել է Թրամփն իր միրկոբլոգում՝ խորհուրդ տալով Խանին ուշադրությունը կենտրոնացնել Լոնդոնում դաշույնով հարձակումների վրա, որոնց պատճառով բնակիչները վախենում են փողոց դուրս գալ, ինչպես նաև խորհուրդ է տվել «սարսափելի քաղաքապետին» չխառնվել իր գործերին:

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարն իր այցի չեղարկումը կապել էր «Դորիան» փոթորկի հետևանքների վերացման առնչությամբ ձեռնարկված միջոցների ղեկավարման անհրաժեշտությամբ, իսկ Խանը, որը ներկա է եղել Լեհաստանում կազմակերպված միջոցառմանը, հայտարարել էր, որ Թրամփը չի կարողացել գալ, քանի որ «զբաղված է եղել՝ գոլֆի դաշտում պայքարել է փոթորկի հետ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ