Չելյաբինսկի մարզում 22-ամյա հայ երիտասարդի են սպանել, կասկածվում են նրա ընկերները (Photo)


19:00 , 3 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

ՌԴ Չելյաբինսկի մարզի Զլատոուստ քաղաքում լույս սեպտեմբերի 2-ին սպանել են 22-ամյա գործարար Դավիթ Խուդոյանին, գրում է chel.kp.ru-ն:

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Չելյաբինսկի մարզի քննչական գլխավոր վարչությունը «սպանության» հոդվածով քրեական գործ է հարուցել:

«Ներկայում քննչական վարչության քննիչները մի շարք գործողություններ են իրականացնում, որոնք ուղղված են հանցագործության մեջ ներգրավված անձին կամ անձանց ձերբակալելուն: Քրեական գործով հետաքննությունը շարունակվում է»,- ասված է վարչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երիտասարդին հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել, սակայն երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ