Չինացի վիրաբույժն անընդմեջ կատարել է յոթ վիրահատություն առանց ընդմիջման և քնելու. դուք ինչպե՞ս եք վերաբերվում բժիշկներին և նրանց աշխատանքին (Photo)


22:30 , 3 սեպտեմբեր, 2019

Համացանացում շատ հաճախ ենք հանդիպում չինացի վիրաբույժների, ովքեր իրենց գործի պրոֆեսիոնալներն են: Նրանք այնքան շատ են աշխատում, որ միանգամից քնում են աշխատավայրում: 

Դայ Յուն այդ բժիշկներից մեկն է: Նա շատ հաջող անցկացրեց 7 վիրահատություն մինչ քնելը: 

Բժիշկ Դայը Չինաստանի հարավում գտնվող Շենժեն քաղաքում Լոնգանգի կենտրոնական հիվանդանոցի օրթոպեդիկ բաժանմունքի փոխտնօրեն է: Այդ օրը, ըստ պլանի, 10 վիրահատություն ուներ: Բժիշկները սկսել են աշխատել առավոտյան 8-ից և 7 վիրահատություններն էլ իդեալական են կատարել: 

Մոտավորապես ժամը 5-ին էր, երբ նրանք պատրաստվում էին ութերորդ վիրահատությանը, ուստի դոկտոր Դաին որոշեց 10 րոպեանոց ընդմիջում կատարել, մինչդեռ անեսթեզիոլոգը պատրաստվում էր վիրահատության: Հենց այդ ժամանակ էլ բժիշկը քուն մտավ: Կոլեգաները լուսանկարել են նրան, և լուսանկարը մեծ արագությամբ տարածում է գտել համացանցում:

Մարդիկ շնորհակալություն են հայտնում նրան մարդկանց այդքան շատ օգնելու համար: 

Նման ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել սխալների, որոնք կարժենան հիվանդների առողջությունը և նույնիսկ կյանքը: