Ընթանում են Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման ճանապարհահատվածի վերանորագման աշխատանքները


15:10 , 3 սեպտեմբեր, 2019

Մեկնարկել են Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման կմ 85+750-կմ 94+210 ճանապարհահատվածի աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Ճանապարհի նորոգման աշխատանքները կատարվում են «Ճանապարհ» ՍՊ ընկերության կողմից:

Աշխատանքների սկզբնական փուլում նախատեսված է փոսերի լցնում, հարթեցնող շերտի և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Այնուհետև կատարվելու են կողնակների լրացման և հարթեցման, ազդանշանային սյուների տեղադրման, ջրատարների վերականգման և ճանապարհի գծանշման աշխատանքներ:

Աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում  պահպանել երթևեկության կանոնները: