14:22 , 29 հունիս, 2013
Երևանի «Արարատում» սկսել է մարզվել սերբ պաշտպան Միլոշ Ստամենկովիչը: Այս մասին armsport.am-ը տեղեկացավ «Արարատի» մամուլի քարտուղարությունից:
23-ամյա սերբ խաղացողը նախորդ մրցաշրջանն անցկացրել է Սերբիայի բարձրագույն խմբից դուրս մնացած «Բորցա» թիմում: