Պաշտոնական. Շկրտելը վերադարձել է Թուրքիա


14:30 , 3 սեպտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

Սլովակ պաշտպան Մարտին Շկրտելը նոր ակումբ ունի:

Օգոստոսի 9-ին նա միացել էր իտալական «Ատալանտային», սակայն օրեր առաջ Սերիա Ա-ն ներկայացնող ակումբի հետ խզել էր պայմանագիրը: Ջան Պիերո Գասպերինիին դուր չէր եկել խաղացողի ֆիզիկական վիճակը:

Շկրտելը երկար ժամանակ առանց ակումբ չմնաց: Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիր» ակումբի հետ:

Ավելի վաղ Շկրտելը հանդես է եկել «ֆեներբախչեում»:

Հավելենք, որ «Ատալանտան» Շկրտելի փոխարեն պայմանագիր է կնքել Սիմոն Կյաերի հետ: