Սուրեն Ղամբարյանն ազատվել է սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից. նրան կփոխարինի Անի Ամիրշադյանը


13:28 , 3 սեպտեմբեր, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Ղամբարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնում նշանակվել է Անի Ամիրշադյանը: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Ստորև ներկայացվում է Անի Ամիրշադյանի կենսագրական տվյալները․

Ամիրշադյան Անի Էդվարդի

Ծնվել է 1987թ. օգոստոսի 19, Երևան քաղաքում:

Կրթություն

2008թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրը, մասնագիտացումը՝ Կառավարում

2010թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան, մասնագիտացումը՝ Կառավարում

2014թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան

Աշխատանքային փորձ

2009-2011թթ. աշխատել է «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ում Ներքին վերահսկողության ստորաբաժանումում:

2011-2013թթ. աշխատել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում որպես գործառնական ռիսկ մենեջեր:
2013-2019թթ. աշխատել է «ԱյԴիԲանկ» ՓԲԸ-ում: Զբաղեցրել է Ներքին վերահսկողության և մոնիթորինգի վարչության պետի, այնուհետև՝ Վարկերի մոնիթորինգի վարչության պետի պաշտոնը: