Ակնկալում եմ, որ ՍԴ-ն ուժեղ կգտնվի, կդիմակայի ճնշումներին ու Քոչարյանի գործով օրենքի շրջանակում որոշում կկայացնի. Արեն Ապիկյան (Video)


13:00 , 3 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Մասնակցելով ակցիային՝ նպատակ ունեմ աջակցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այստեղ գտնվելով՝ ակնկալում եմ արդար դատավարություն և օրենքի շրջանակում ՍԴ որոշում:  Tert.am-ի հետ զրույցում ՍԴ-ի դիմաց իրականացվող ակցիային իր մասնակցությունն այսպես մեկնաբանեց բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը:

«Այս մեկ տարվա ընթացքում տեսանք՝ ինչ խախտումներ են եղել Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ, ինչ ճնշումներ են եղել ՍԴ դատարանի վրա, ինչ գործողություններ են լինում Հրայր Թովմասյանի, Քոչարյանին ազատ արձակած դատավորի շուրջ: Այսօր ես ակնկալում եմ, որ ՍԴ-ն բավականին ուժեղ կգտնվի և այդ ճնշումներին կդիմակայի ու օրենքի շրջանակում որոշում կկայացնի: Անկախ նրանից՝ ինչ որոշում կլինի, այն պետք է լինի Սահմանադրության և օրենքի շրջանակում»,-ասաց Ապիկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ