14:12 , 29 հունիս, 2013Որոշ սննդատեսակներ կարող են գլխացավ առաջացնել: Եթե հաճախակի եք գլխացավեր ունենում, ուշադիր եղեք ձեր սննդակարգին, հատկապես, եթե ստիպված եք սնվել, այսպես կոչված, գրասենյակային ռեժիմով:
Առաջին հերթին խուսափեք տանին, կոֆեին պարունակող սնունդից, օրինակ՝ շոկոլադից, սուրճից, թեյից կամ կոլայից : Սա, իհարկե, չի նշանակում, որ պետք է կտրականապես հրաժարվել սրանցից, բայց սահմանափակել սուրճի և շոկոլադի գործածումը անհրաժեշտ է:
Հաճախակի գլխացավեր ունեցողները պետք է խստորեն սահմանափակեն կծու ուտելիքները և հատկապես պղպեղը, որոնք անոթալայնիչ են: Կծուն հատկապես հակացուցված է միգրեն ունեցող մարդկանց:
Որքան էլ տարօրինակ է, գլխացավեր կարող է առաջացնել նաև ձիթապտուղը: 2-3 հատն, իհարկե, ոչինչ չեն անի, սակայն դրա չարաշահումը կարող է առաջացնել ձիթապտուղի մեջ պարունակվող տիրամինի կուտակման, ինչն էլ հետագայում միգրենի պատճառ կարող է դառնալ:
Գլխացավեր կարող են առաջացնել նաև շաքարի փոխարինիչները, ցանկացած բան, որը պարունակում է ասպարտամ, ցիկլամատ և սախարին, որոնք շատ վատ են անդրադառնում ուղեղի նեյրոնային բջիջների վրա: Եթե փորձում եք շաքարի չափաբաժնի կրճատման շնորհիվ նիհարել, ավելի լավ է քաղցրի պահանջը լրացնել մեղրով կամ լոխումով, բայց ոչ շաքարի փոխարինիչներով:
Օրվա ընթացքում խուսափեք ապխտած սննդամթերքից, հատկապես՝ մսամթերքից: Ապուխտի ժամանակ գործածվում են հատուկ կոնսերվանտներ, որոնք օգնում են հնարավորինս երկար ժամանակ թարմ պահել մթերքը, սակայն օգտակար չեն առողջության համար: Եթե ստիպված եք սնվել դրսում կամ գրասենյակում, փորձեք խուսափել ապխտած մսով խորտիկներից: