Մարդ իր աչքերին չի հավատում. հայ զինվորը` մեր աչքի լույսը, զինվորական պատիվ է տալիս… Կարգին Հայկոյի՞ն


09:33 , 3 սեպտեմբեր, 2019
Լուսանկար հայ զինվորի հետ․ սրիկա ու ավանտյուրիստ պաշտոնյաների սիրելի «ինդուլգենցիան»` անփոփոխ բոլոր ժամանակներում: 

Մարդ իր աչքերին չի հավատում. հայ զինվորը` մեր աչքի լույսը, զինվորական պատիվ է տալիս... Կարգին Հայկոյի՞ն: Զինծառայության ներքին կանոնագրքերը նման բան նախատեսո՞ւմ են` պատիվ տալ քաղաքացիական պաշտոնյայի, անգամ եթե դա Երևանի քաղաքապետն է:

Հ.Գ. Պարո՛ն Տոնոյան, պարո՛ն Դավթյան, մի՛ թողեք՝ բանակը էժան ինքնագովազդի առարկա դառնա քամու բերած ամեն մի թեթևսոլիկ անցորդի ձեռքում: