«Ժամանակ». Մինչ Նիկոլ Փաշինյանը գրում է, թե այս տարի 2018 թ. համե­մատ 51 մլն խմ-ով քիչ ջուր է բաց թողնվել, իրականում լճի մակարդակը 1 սմ-ով իջել է նախորդ տարվա համեմատությամբ


09:00 , 3 սեպտեմբեր, 2019
«Օգոստոսի 21-ին վարչա­պետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Սևանից 2018 թ. համե­մատ 51 մլն խորանարդ մետ­րով ավելի քիչ ջուր է բաց թողնվել: 

Մինչդեռ իրակա­նությունն այն է, որ օգոստո­սի 29-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համե­մատ 1 սմ իջել է և եղել է 1900,64 նիշի վրա: Հետաքրքիր է, որ 2018 թ. օգոստոսի 29-ին էլ էր Սևանը մեկ սան­տիմետրով պակաս, քան 2017-ին: Այն ժամանակ Սևանի մակարդակը 1900,66 նիշի վրա էր: Ստացվում է, որ Սևանի մակարդակը տա­րեցտարի իջնում է, բարձրա­նալու փոխարեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: