Ժպտացող հրեշտակը. արձան, որն իր ժպիտով միակն է աշխարհում


12:50 , 3 սեպտեմբեր, 2019

Օրը ժպիտով սկսելը լավ օրվա կարևոր նախապայմաններից է, իսկ Ժպտացող հրեշտակով օրը սկսելը լավ օրվա տրամադրությունը կրկնապատկում է։ 

Ժպտացող հրեշտակի արձանը աշխարհում հրեշտակի միակ արձանն է, որը ժպտում է։ Չնայած այն հանգամանքին, որ աշխարհում շատ են հրեշտակների արձանները, այս մեկն առանձնանում է նրանով, որ հրեշտակային մելանխոլիկ տրամադրության փոխարեն դիտողին ժպիտ է նվիրում։ 

Արձանը կառուցվել է 13-րդ դարում, ապա Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «գլխատվել է» գերմանացիների կողմից։ Հետագայում այն վերանորոգվել է ու շարունակել գրավել հազարավոր զբոսաշրջիկների իր առանձնահատկությամբ։ 

Արձանը գտնվում է Ֆրանսիայում ու զարդարում սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված տաճարի առաջնամասը։