ԱՄՆ-ում աշակերտուհին մոծակի խայթոցից հետո հազվագյուտ հիվանդությամբ է վարակվել


00:15 , 3 սեպտեմբեր, 2019

ԱՄՆ Միչիգան նահանգում մոծակի խայթոցից հետո աղջնակը հազվագյուտ հիվանդությամբ է վարակվել, հաղորդում է Inside Edition-ը։

Օգոստոսի սկզբին 14-ամյա Սավանա ԴեՀարթի մոտ ուժգին գլխացավ է սկսվել։ Մի քանի օր անց սկսել են ցավել նրա հոդերը, և բրաձրացել է մարմնի ջերմությունը։ Բժիշկները երեխայի մոտ ձիու արևելյան էնցեֆալիտ են ախտորոշել, որը փոխանցվում է մոծակների միջոցով։

Այժմ Սավանան շնչում է արհեստական շնչառական սարքի օգնությամբ։ Երեխայի մոր խոսքով՝ նրա ուղեղը վարակը հաղթահարելու ինքնուրույն փորձեր է ձեռնարկում, այդ պատճառով երեխան անգիտակից վիճակում է, սակայն հպումներին արձագանքում է։