Յոգուրտն օգնում է կարգավորել արյան ճնշման տատանումները


13:49 , 29 հունիս, 2013

Եթե դուք ունեք ճնշման տատանման խնդիր, սակայն չեք ուզում դիմել դեղամիջոցների օգնությանը, ապա խորհուրդ է տրվում պարբերաբար յոգուրտ ուտել:

Խոսքը հատկապես ցածր յուղայնությամբ յոգուրտների մասին է:

Ամերիկացի գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ամեն օր յոգուրտ օգտագործող մարդիկ 31 տոկոսով քիչ են հակված հիպերտոնիկ հիվանդությունների:

Բացի այդ, ցածր յուղայնությամբ և հնարավորինս քիչ հավելումներով յոգուրտը օգտակար է նաև մարսողության և աղեստամոքսային տրակտի ընդհանուր աշխատանքի համար: