Ռոզենբաումը հոսպիտալացվել է կաթվածի կասկածով


22:50 , 2 սեպտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է․

Երաժիշտ և բանաստեղծ Ալեքսանդր Ռոզենբաումը տեղափոխվել է Մոսկվայի Հերցենի անվան քաղցկեղի գիտահետազոտական ինստիտուտ: Այս մասին հայտնում է «Московский комсомолец»-ը:

Ինչպես նշվում է, երգիչն իրեն վատ է զգացել վերջին մի քանի օրը: Նախորդ երեկոյան նրա վիճակը վատթարացել է: Հայտնվել են գլխացավեր: Ռոզենբաումը հոսպիտալացվել է ողնաշարի դորսոպաթիա  նախնական ախտորոշմամբ: Բժիշկը կասկածել է ուղեղի արյան շրջանառության խախտում: Այնուամենայնիվ, խորհրդակցությունից հետո նյարդաբանը եզրակացրել է, որ կաթվածի մասին խոսք լինել չի կարող: