Պենելոպե Կրուսը Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգին է հայտնվել Ralph & Russo նորաձևության տան շքեղ զգեստով (Photo)


21:15 , 2 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Իսպանացի հայտնի դերասանուհի Պենելոպե Կրուսը ներկա է գտնվել Վենետիկի ամենամյա միջազգային կինոփառատոնին, որի շրջանակում կայացել է իր մասնակցությամբ Wasp Network ֆիլմի պրեմիերան, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ իր շքեղ երեկոյան զգեստով 45-ամյա դերասանուհին փայլել է կարմիր գորգի վրա: Հոլիվուդյան աստղը կրել է Ralph & Russo նորաձևության տան սպիտակ, ուսերը բաց զգեստ, որի վերնամասը պատված է եղել քարերով:

Դերասանուհին իր տեսքն ամբողջացրել է արծաթե, կախ ընկած ականջօղերով, վառ դիմահարդարմամբ և համարձակ կարմիր շրթներկով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ