13:41 , 29 հունիս, 2013Սառը զենքով զինված ավելի քան հարյուր մոտոցիկլավարներ հարձակվել են Չինաստանի արևմուտքում՝ Սինցզյան շրջանում գտնվող ոստիկանական տեղամասի վրա, հաղորդում է Reuters-ը:
Սինցզյանը վերջին շաբաթում վտանգավոր շրջան է դարձել, այստեղ հաճախակի են դարձել էթնիկական կոնֆլիկտները ու իշխանությունների հետ բախումները:
Սինցզյանում ապրում են շատ մուսուլման-ույղուրներ, որոնք խոսում են թյուրքերենով: Նրանք մեկ անգամ չէ, որ Չինաստանի կառավարությանը մեղադրում են իրենց մշակույթի, լեզվի ու հավատի սահմանափակումներ կիրառելու համար:
Ներկայում ճշտվում է զոհերի թիվն, աշխատանքներ են տարվում հարձակման կազմակերպիչներին հայտնաբերելու ուղղությամբ: