Գերմանական կրկեսն իրական կենդանիներին փոխարինում է հոլոգրամներով (Photo)


19:00 , 2 սեպտեմբեր, 2019
Գերմանական կրկեսը կենդանիների համարների նոր մշակույթ է ներմուծել. այն հրաժարվել է իրական կենդանիների կիրառումից։
Գերմանական կրկեսում որոշել են հրաժարվել կենդանիների օգտագործումից։ Դրա փոխարեն կրկեսային համարները համալրվել են հոլոգրամներով, որոնք շոուն ավելի իրական ու, միևնույն ժամանակ, ավելի դիտարժան են դարձնում։ 
Կրկեսի ղեկավարությունը պնդում է, որ կենդանիների վարժեցումը վաղուց կարելի է համարել բռնության որոշակի ձև այդ կենդանիների նկատմամբ, ուստի այս եղանակով նրանք զերծ են մնում կենդանիների հանդեպ բռնության կիրառումից և օգտագործում են ավելի ստեղծարար լուծում, որը ոչ պակաս դիտարժան է։ 
Վերջում նրանք հույս են հայտնում, որ աշխարհի մյուս երկրները ևս կառաջնորդվեն այս նոր եղանակով՝ թողնելով կենդանիներին չդառնալ շոուների ու տարատեսակ համարների առարկա։