13:36 , 29 հունիս, 2013
Քաղցկեղի դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը դրա կանխարգելումն է, որի համար պետք է արվեն պարբերական հետազոտություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով` լավագույն տարբերակն այն է, երբ քաղցկեղը կանխարգելվում է ամենավաղ շրջանում, երբ փորք վիրահատության միջոցով կարելի է ձերբազատվել քաղցկեղից:
«Այս մեթոդով 5-6 տարվա ընթացքում մենք կարողացանք փրկել 4 հազար կնոջ կյանք»,- ասաց Խ. Հակոբյանը, նշելով, որ քաղցկեղը ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, ավելանում է:
«Կնոջ ամենախոցելի օրգանը կուրծքն է, այդ պատճառով կանայք տարին մեկ անգամ պետք է անցնեն մամոգրաֆիկ հետազոտություն, որն արժի 15-20 հազար դրամ»,- ասաց Խ. Հակոբյանը: